Դադարեցո զիս, Տէր, ի չարաչար խորհրդոց իմոց և յառնելոյ զկամս մտաց իմոց և մարմնոյ իմոյ. զահագին օր գալստեան քո նկարեա առաջի աչաց իմոց` դողալ և սարսիլ ի դատաստանաց քոց։
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...